Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 6

:
Armenian - 2018
1 Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք,
2 որովհետև ասում է. «Ընդունելի ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնեցի» ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։
3 Ոչ մի բանով որևէ առիթ մի՛ տվեք, որ ծառայությունն արատավորվի,
4 այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրե՛ք որպես Աստծու սպասավորներ՝ մեծ համբերությամբ նեղությունների, վշտերի, չարչարանքների մեջ,
5 գանահարության մեջ, բանտերում, խռովությունների, տքնությունների, հսկումների, ծոմապահության մեջ,
6 սրբությամբ, գիտությամբ, համբերատարությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,
7 ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքերով, որ աջ ու ձախ ձեռքերում են,
8 փառքով ու անարգությամբ, պարսավանքով ու գովասանքով, իբրև մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ,
9 իբրև անծանոթներ, բայց լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահա ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,
10 իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախներ, իբրև աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, իբրև ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։
11 Մենք ամեն ինչ բացահայտ ասացինք ձեզ, ո՛վ կորնթացիներ, մեր սրտերը բաց են ձեր առաջ։
12 Մենք ձեզ նեղություն չենք տվել, սակայն դուք նեղվում եք ձեր սրտերում։
13 Փոխադարձաբար,- իբրև իմ որդիների եմ ասում ձեզ,- դուք էլ ձեր սրտե՛րը բացեք մեր առաջ ։
14 Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։
15 Քրիստոսի և Բելիարի միջև ի՞նչ համաձայնություն կարող է լինել, կամ հավատացյալի և անհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել։
16 Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը ։
17 Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի՛ դիպեք ։ Եվ ես ձեզ կընդունեմ
18 ու ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։